Համաշխարհային հիթեր ու կոմիտասյան մեղեդիներ՝ մեկ բեմում. Սեբու Սիմոնյանը հանդես կգա նախատոնական համերգով
![]() Ոչ այդքան հեռավոր 2013-ին շատերս լսում ու երգում էինք տարվա հիթ դարձած «Safe and Sound» կատարումը, բայց քչերս գիտեինք, որ երգի հեղինակ ու կատարող Capital Cities հայտնի ամերիկյան խմբի վոկալիստը մեր հայրենակիցն է: 2014-ին ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ և պրոդյուսեր Սեբուն (Սեբու Սիմոնյանը) առաջին անգամ ելույթ ունեցավ հայրենիքում՝ հիացնելով հանդիսատեսին իր բազմաժանր կատարումներով: Երեք տարի անց Սեբուն նորից հանդես է գալիս երևանյան համերգով, այս անգամ՝ նախատոնական: Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Սեբուն կկատարի Capital Cities-ի սիրված հիթերից, ինչպես նաև կոմիտասյան ստեղծագործություններ՝ Ջիվան Գասպարյան կրտսերի դուդուկի ելևէջների ներքո: Համերգի երգացանկն ընդգրկում է նաև զուգերգեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հետ: Երիտասարդ երաժիշտների հետ հայտնի հայազգի երգիչը վարպետաց դասընթացներ է անցկացրել՝ փոխանցելով նրանց իր հարուստ երաժշտական փորձն ու գիտելիքը: Սենուն իր առաջին երաժշտական խումբը հիմնել է ընդամենը 15 տարեկանում։ 2004-ին ձևավորել է «Aviatic» ռոք խումբը, իսկ 2010-ին ամերիկացի երգիչ Ռայան Մերչանտի հետ Capital Cities-ը, որը շուտով դառնում է ինդի փոփ ժանրում առաջատարներից մեկը: Աշխարհահռչակ «Safe and Sound» կատարումը YouTube-ում ավելի քան 344 մլն դիտում ունի: |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06
