Playboy-ի հիմնադիրն իր ժառանգներին բավականին տարօրինակ կտակ է թողել
![]() Playboy-ի հիմնադիր ու սեփականատեր Հյու Հոֆները բավականին արտասովոր կտակ է թողել, ըստ որի՝ իր երեխաները կարող են ժառանգություն ստանալ միայն այն դեպքում, երբ թմրամիջոցային թեստը բացասական արդյունք գրանցի: Ժառանգությունը կազմում է 43 միլիոն դոլար: Հեֆներն իր ողջ կյանքի ընթացքում այն կարծիքն է հայտնել, որ մարդու ամենամեծ հանցագործությունը թմրամիջոցներ և արգելված այլ նյութեր օգտագործելն է, որոնք ազդում են մարդու բանականության վրա: Այդպիսի մարդիկ ի վիճակի չեն կառավարելու իրենց կյանքն ու օգուտ տալու հանրությանը: Ըստ միլիոնատիրոջ կամքի՝ կտակի պատասխանատուները կարող են մի քանի անգամ առանց թույլտվության թմրամիջոցի առկայության նմուշներ վերցնել ժառանգներից: Եթե հաստատվի, որ ժառանգը կիրառում է թմրանյութեր, ապա գումարի տրամադրումն անմիջապես կկասեցվի: Նշենք, որ նա ունի 3 որդի և մեկ դուստր: Նրանից բացի, կարողության մի մասը Հոֆները կտակել է Հարավային Քալիֆորնիայի համալսարանին ու մի քանի բարեգործական ընկերությունների: Ինչպես նշել ենք, իր հայտնի առանձնատունը նա վաճառել էր դեռ կյանքի օրոք 100 միլիոն դոլարով, որի մի մասը գնացել է պարտքերը մարելուն, մյուս մասն էլ կազմել է կտակի հիմնական գումարը: Հիշեցնենք, որ Հոֆները մահացել էր այս տարվա սեպտեմբերի 28-ին, կյանքի 92-րդ տարում: |

«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
17612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
20009.10.2026, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
68707.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
38302.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
85201.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
17129.09.2026, 16:48
