«Խայտառակեցիք Ձեզ, ձայնը փորից չեք կարողանում հանել ու սովորեցնո՞ւմ եք ուրիշներին». օգտատերերը՝ Սոֆի Մխեյանի ելույթի մասին
![]() «Հայաստանի ձայնը» նախագծի հերթական թողարկման ժամանակ երգչուհի, հաղորդման մարզիչ Սոֆի Մխեյանն իր խմբի երկու մասնակիցների և Վիգեն Հովսեփյանի հետ ներկայացրել է «Մի քիչ» երգը: Սոֆի Մխեյանի ձայնը հազիվ է լսվել մյուս երեք կատարողների կողքին: Youtube-ում և համացանցի այլ տիրույթներում տեսանյութը քննադատության ալիք է բարձրացրել: «Ներողություն եմ խնդրում, եթե կվիրավորեմ Սոֆիին, բայց ամոթ է: Դուք՝ հարգելի Սոֆի, պարզապես պետք է չերգեիք, խայտառակեցիք Ձեզ, ի՞նչ էր սա: Ու Դուք մարզի՞չ եք: Ձայնը փորից չեք կարողանում հանել ու սովորեցնո՞ւմ եք ուրիշներին: Այ ձեր թիմի մասնակիցներից Դուք շատ բան ունեք սովորելու: Ամոթ»,- մեկնաբանություններում գրել էր օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր էլ նշել էր, որ Սոֆիի թիմի մասնակիցներն ավելի լավ են երգում, քան ինքը: «Շատ սիրուն երգ է, բայց Սոֆին ամբողջն աղավաղեց: Ավելի լավ է՝ ինքը գնա, երգել սովորի, հետո նոր ուրիշներին դատի: Քրիստինան իրենից հազար անգամ ավելի լավ է երգում: Իսկ Վիգենի մասին խոսքեր չկան, ուղղակի բրավո»: ![]() ![]() ![]() |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06



