«Նոր տարին նշելու եմ Երևանում, ընկերներիս և ընտանիքիս հետ»․ Հայկո
![]() Այն, որ 2018 թվականը կոմպոզիտոր-երգիչ Հայկոն կսկսի գեղեցիկ անակնկալներով, այդ մասին արդեն պատմել ենք: Նա կներկայացնի «Սիրում եմ» նոր երգը և համահունչ տեսահոլովակը, որը նկարահանել է Խորվաթիայում հայտնի ռեժիսոր Ավիկ Սանիչը: Իսկ մինչ այդ MAMUL.am լրատվականի թղթակցը Հայկոյից հետաքրքրվել է, թե ինչպես է պատրաստվում անցկացնել Ամանորը: «Նոր տարին նշելու եմ Երևանում, ընկերներիս և ընտանիքիս հետ»: Երգիչը նշեց, որ հեռուստադիտողները նրան կտեսնեն նաև ամանորյա եթերում: «Նկարահանվել եմ միայն Հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստված ամանորյա ֆիլմում, որը շատ հետաքրքիր է լինելու»,- նշեց Հայկոն: Անցնող տարին հագեցած էր Հայկոյի համար: Իր վերջին մենահամերգից տասը տարի անց կոմպոզիտոր-երգչն այս տարվա սեպտեմբերի 8-ին գեղեցիկ և անմոռանալի երաժշտական երեկո պարգևեց իր երգարվեստի սիրահարներին: 2017 թվականին Հայկոն ներկայացրեց նաև «Սիրո հավերժ քաղաք» երգը և տեսահոլովակը: |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06
