Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Մենք մեր հնամենի գանձերին տեր չենք». Ոսկան Սարգսյան

382
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 16:10
«Մենք մեր հնամենի գանձերին տեր չենք». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի վանքերն ու եկեղեցիները բաժանել են 2 մասի, որոնք ճանապարհի մոտ են, բնակավայրերում, հանձնվել են Հայ առաքելական եկեղեցուն. եկեղեցին դրանցից շահ է ստանում: Անտառներում և սարերում գտնվող հնամենի վանքերը՝ Կիրանցը, Առաքելոցը, Դեղձնուտը, Ջուխտակ վանքը, Սրվեղը և այլն, գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռում. դրանք անտեր լինելով՝ քայքայվում են: Ադրբեջանցիներն իրենց համար պատմություն են հորինում, Աղվանքի վանքերին տեր կանգնում: Մենք մեր հնամենի գանձերին տեր չենք: Եթե տուրիստական երթուղիներ բացենք դեպի սարերի և անտառների հին վանքերը, զբոսաշրջության զարգացմանը կնպաստենք»: