Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի հոբելյանական ցուցահանդեսը` Հայաստանի ազգային պատկերասրահում

565
Կիրակի, 06 մայիսի, 2018 թ., 10:30
ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի հոբելյանական ցուցահանդեսը` Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) հոբելյանական ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մայիսի 30-ը: Ցուցահանդեսում ներկայացված ենն շուրջ 170 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք արտացոլում են նկարչի ստեղծագործական ճանապարհը, մտորումներն ու զգացումները:

Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 48-ից ավել անհատական և 133 խմբային ցուցահանդեսներով՝ կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:

Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Տարբեր տարիներին կատարել է գրքերի և թատերական ներկայացումների ձևավորումներ:

Վերջին տարիներին Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գտնվող պատկերասրահների հետ, հայտնում է Մշակույթի նախարարությունը: