Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երեք մարզիչ կոչումների է արժանացել

358
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 22:20
Երեք մարզիչ կոչումների է արժանացել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջապահական ամբիոնի վարիչ Ալբերտ Մովսիսյանին և Երևանի «Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Ալեքսան Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

Իսկ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և ծննդյան 90-ամյակի կապակցությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանն է արժանացել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը: Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիսավոր պայմաններում պատվավոր կոչումների կրծքանշանները հանձնել է Ալբերտ Մովսիսյանին, Ալեքսան Հովհաննիսյանին և Արսեն Գալոյանին:

Երեք մարզիչ կոչումների է արժանացել
Երեք մարզիչ կոչումների է արժանացել
Երեք մարզիչ կոչումների է արժանացել
Երեք մարզիչ կոչումների է արժանացել
Երեք մարզիչ կոչումների է արժանացել
Երեք մարզիչ կոչումների է արժանացել