Սոցիալական մարմնի աշխատակիցներ ներկայացած անձինք արցախցիներից գումար են հափշտակել
![]() Հոկտեմբերի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ սեպտեմբերի 23-ին Էլլա Ս-ից, Բելա Խ-ից, Ռիտտա Զ-ից, Անյուտա Ղ-ից, Մարիամ Խ-ից, Անուշ Մ-ից, Լիլյա Մ-ից, Արգամ Հ-ից, Նարինե Ա-ից, Էլլա Գ-ից, Սիլվա Մ-ից, Մուրադ Ս-ից, Մարինա Խ-ից, և Արմեն Խ-ից ստացվել են հաղորդումներ, որ մայիս ամսին վերջիններս ծանոթացել են Ռիտա Բ-ի, Իննա Գ-ի և Սյուզիի հետ, ովքեր տեղեկանալով, որ իրենք հանդիսանում են Արցախից բռնի տեղահանվածներ, ներկայացել են որպես ՀՀ սոցիալական մարմնի աշխատակիցներ և կարող են բնակարանի հատկացում կատարել։ Որպեսզի լուծեն այդ հարցը, նրանց տվել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար դոլար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետագայում պարզվել է, որ նրանցից ոչ ոք որևէ սոցիալական մարմնի աշխատակից չէ և խաբեությամբ են տիրացել նշված գումարներին: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր. Օր-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: |

Самый высокий небоскреб столицы Саудовской Аравии Эр-Рияда был поражен неизвестным снарядом
279Вчера, 18:37
Россия ночью атаковала Запорожье: двое погибших и 41 пострадавших (видео)
203Вчера, 13:01
В ОАЭ 11 человек погибли при столкновении автобуса с грузовиком
277Вчера, 12:43
В Иране известную певицу наказали за выступление без хиджаба (видео)
288Вчера, 12:07
На Алтае при взрыве газа в жилом доме погиб человек (видео)
183Вчера, 11:25
В Йемене заявили о 23 погибших из-за ударов по транспортным средствам (видео)
208Вчера, 11:19
