Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
![]() «Մեդիահաբ»-ը գրում է․ «Հելոուինը մեծ շուքով նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Տարեցտարի այն ավելի մեծ տարածում է գտնում նաև Հայաստանում։ Սարսափազդու դիմակներ, տարբեր կերպարներ, քաղցրավենիքի փոխանակում ու թեմատիկ երեկույթներ․շատերի համար այն պարզապես զվարճանք է, բայց արդյո՞ք այս ամենը համատեղելի է քրիստոնեական արժեքների հետ։ «Երբ խոսում ենք եկեղեցական տոների և առհասարակ հիշատակության օրերի մասին, մեզ համար շատ կարևոր է, որ հասկանանք՝ այն, ինչ այսօր մենք նշում ենք, օրինակ է նաև մեր հաջորդ սերնդի համար։ Եվ այսօր, երբ մեր ժողովրդին կոչ ենք անում տոնելու այն տոները, որոնք մեր եկեղեցու տոներն են, հայկական են, մեր ավանդույթներին համապատասխան, ապա կարևոր է հասկանալ դրանց խորհուրդը։ Հայտնի է, որ Հելոուինն այսօր ավելի շատ մեր իրականության մեջ ընկալվում է որպես դիմակահանդես, միմյանց քաղցրավենիք կամ ինչ-որ բան փոխանցելու առիթ։ Բայց այդ դիմակների ներքո մեզ համար ընդունելի չէ չարի կերպարի, դիվական խորհրդանիշների, մահվան սարսափազդու պատկերների մշակույթը, որոնք մեզ համար դառնում են զվարճանքի կենտրոն։ Թեև հոգևոր կյանքում մենք մարդկանց սովորեցնում և ուղղորդում ենք ճանաչելու չարը, չենք ուզում, որ այս տոնը՝ չարի կերպարների գրավչությամբ, մեր սերնդի մեջ ընդունելի լինի ու դառնա ավանդույթ»,- նշել է Տեր Եսային։ Այս մտահոգությունն առավելապես վերաբերում է երիտասարդ սերնդին։ Չէ՞ որ այն, ինչ այսօր ընկալվում է որպես անմեղ ժամանց, վաղը կարող է դառնալ սովորույթ ու մշակութային վարքագիծ։ Սակայն որքանո՞վ են մարդիկ գիտակցում տոնի խորհուրդը, և արդյո՞ք հասարակության մեջ նկատվում է հայկական եկեղեցական տոներին վերադառնալու միտում։ Տեր Եսայի քահանայի դիտարկմամբ՝ վերջին տարիներին մարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում ազգային ու եկեղեցական տոներն։ Նրա խոսքով՝ Եկեղեցու նպատակը ոչ թե տոնի դեմ պայքարելն է, այլ սեփական արժեքներն ու ավանդույթներն ամրապնդելը։ «Իմ տպավորություններով՝ վերջին տարիներին մարդիկ ավելի շատ կարևորություն են տալիս մեր եկեղեցական տոներին, թեև այս տոնը, եթե կարելի է այն տոն կոչել, բավականին տարածված է մեր հասարակության մեջ։ Տոնի դեմ չէ, որ Եկեղեցին պայքարում է։ Երբ մարդիկ հասկանան, որ մեր եկեղեցական տոներն իրապես խորհուրդ ունեն, որ մարդու ներքին հոգևոր կյանքն են դաստիարակում, կրթում, երբ այս տոները ավելի ամրանան մեր հասարակության մեջ, բնականաբար, այս օտարամոլ դրսևորումները կամաց-կամաց դուրս կմղվեն։ Եկեղեցին այս օրերին ունի բոլոր սրբերի տոնը՝ նույն հայկական տոնն է, բայց շատ ավելի հոգևոր խորհրդով ու իմաստով»,- եզրափակել է ավագ քահանան»։ |

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
172Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
122Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
133Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
313Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
139Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
120Երեկ, 13:36
