Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան

68
Այսօր, 02:12
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց սենց երգել պարելով, կռվել հայհոյելով, անեծք-լուտանքով էլ ալիևանմանների ամենանվիրական դարավոր երազանքն իրականացավ․ թունավոր սեպը խրեցին մեր ողնաշարի ամենակարևոր տեղում.
Անունը դրեք Թրիփփ, միջանցք, ճանապարհ, խոռոչ, դրանից փաստը չի փոխվելու, ոնց որ Արցախի պարագայում չփոխվեց:
Խաղաղության պայմանագիր ՓԱՍՏՍՑԻ չկա՛, գերիների վերադարձ չկա՛, մեր սուվերեն, ճանաչված տարածքներից թշնամու դիրքերի դուրս գալը չկա՛, ձիգ նստած են, բայց կա ատելության շարունակական քարոզ, հավատքի ու անցյալի ուրացման հստակ պահանջ, էսքան զոհերից ու զիջումներից հետո էլ պետքա դեռ ներողություն խնդրենք մեր երեխեքին խոշտանգած ռազմական հանցագործներից ու երևի մի օր էդ էլ կտեսնենք, չեմ զարմանա»։
Ծուռ հայելիների աշխարհ դարձավ երկիրս...
Չունեմ էլ ասելիք, անկեղծ եմ ասում, չունեմ:
Աստված կդատի, մարդկանց վրա էլ հույս չկա»։

Աղբյուրը`   Նարինե Մանուկյան