Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.

«Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին». Դերենիկ Մալխասյան

72
Այսօր, 20:48
«Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին». Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին:
Թուրքական Anadolu գործակալությունից տեղեկանում ենք, որ Թուրքիան ավարտել է Հայաստանի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային ընթացակարգը։ Կամուրջը գտնվում է Ախուրյան գետի վրա՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ միջնադարյան Անի քաղաքի տարածքում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն տեղեկացրել է, որ աշխատանքների իրականացման պայմանագիրն ստորագրվել է սեպտեմբերի 28-ին։
Կապալառուն դարձել է թուրքական FİMAŞ Yapı ընկերությունը։ Պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 632 միլիոն թուրքական լիրա, իսկ աշխատանքների ավարտի վերջնաժամկետը 2028 թվականի հունվարի 1-ն է։
Այստեղ մի քանի կարևոր հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք․
-Նախ, ինչո՞ւ ենք մենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի հետ կապված նորություններին։ Հայաստանի համապատասխան գերատեսչությունները քնա՞ծ են, թե՞ իրենք էլ են թուրքական մամուլից ծանոթանում նորություններին։
-Ինչո՞ւ հայկական կողմը որևէ տեղեկություն չի տրամադրել կամրջի վերկանգման աշխատանքների կազմակերպման մասին։
-Եթե նախագիծը իրականացնում է համատեղ հանձնաժողովը, ապա հայկական կողմը ի՞նչ ծավալով ու ձևաչափով է ներգրաված եղել այդ աշխատանքներին։
-Կամրջի վերականգնումը ի՞նչ նախագծով է իրականացվելու, հայկական կողմն այս առումով առաջարկներ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ։
-Հայկական կողմը ինչ-որ ձևով վերահսկելո՞ւ է շինաշխատանքները, թե՞ ոչ։
-Անի կամրջի հետագա շահագրոծումը նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։ Հայկական կողմի մասնակցության ծավալը ինչպիսին է լինելու»։