Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.

«Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ». ԿԸՀ

68
Այսօր, 11:54
«Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ». ԿԸՀ

ԿԸՀ-ն հայտնում է. «ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության մեկնարկի ժամանակ մի քանի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ, մասնավորապես՝ մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օպերատիվ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները և նման դեպքեր այլևս չեն կրկնվել:
Հ․Գ․ ՏԸՀ նշանակված անդամների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ հատուկ պարզաբանվում և ցուցադրվում է դրոշմանիշների փակցման ճիշտ ձևը, որի պարագայում բացառվում է դրոշմանիշների պաշտպանիչ շերտի վնասումը»: