Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.

«Արտենիի դպրոցից հեռացվել է Զորավար Անդրանիկի խճանկարը. դժվար է լինելու նրան ջնջել ժողովրդի հիշողությունից». Թաթուլ Հակոբյան

78
Այսօր, 09:48
«Արտենիի դպրոցից հեռացվել է Զորավար Անդրանիկի խճանկարը. դժվար է լինելու նրան ջնջել ժողովրդի հիշողությունից». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արտենի գյուղի դպրոցից հեռացվել է Զորավար Անդրանիկի խճանկարը:
Երբ որ ասում ենք՝ հիշողության ձևավորման նոր քաղաքականություն է ներդրվում, նկատի ունենք նաև այս դեպքերը:
Զորավար Անդրանիկի դեպքում շատ դժվար է լինելու նրան ջնջել դպրոցականների ու մեր ժողովրդի հիշողությունից, քանի որ նրան ժողովուրդն է բարձրացրել պատվանդանի վրա և ոչ որևէ քաղաքական ուժ կամ կառավարություն:
Ցավալի իրականություն է:
Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված Զորավար Անդրանիկի մեծադիր նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին, որի տեղը նախկինում եղել է Լենինի նմանատիպ նկարը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան