Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել»
![]() «Փաստինֆո»-ն տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Գողական աշխարհում հին արգելքներն այլևս չեն գործում, 13 տարվա լռությունը խախտվել և միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել»։ Վրացական քրեական աշխարհի ներկայացուցիչ Օնիանի-Ջանգվելաձե կլանը, այդպես էլ չհասնելով զինադադարի Լաշայի հետ, միակողմանիորեն ավարտեց 13-ամյա ընդմիջումը, որի ընթացքում «օրենքով գողերը», անկախ կլանային պատկանելությունից, ձեռնպահ էին մնում «ընտանիք» նոր անդամներ ընդունելուց։ Պատմական նորությունը ստացվել է Իտալիայից, որտեղ երեկ տեղի է ունեցել յոթ նորեկների «թագադրումը»։ Որոշումն ընդունվել է «սխոդկայի» ժամանակ, որին մասնակցել է շուրջ մեկուկես տասնյակ «գող», այդ թվում՝ Տարոն և Մերաբան, և համաձայնեցվել է Շակրոյի հետ, ով իր ժամանակին մտցրել էր այդ արգելքը։ Նոր «թագադրված» գողերից այս պահին հայտնի է միայն մեկը՝ Քութաիսիում ծնված, Քութաիսիի Վաժա մականունով հայտնի 37-ամյա Վաժա Սուլամանիձեն, ով վերջերս գնացել էր Մոսկվա և ծանոթանում էր ապագա «եղբայրակիցների» հետ։ Վաժային իր ընկերներին ներկայացրել է սուխումցի «օրենքով գող» Օտարի Կվարացխելիան՝ նույն ինքը՝ Կիմոն։ Մոսկվայում գտնվելու ընթացքում Վաժային հաջողվել է հանդիպել Շակրոյի, Բադրիի, Վագիֆի, Սուրենի, Արթուրի, ինչպես նաև Էդիկ Սախնոյի հետ։ Մոսկովյան «գողերի» նման ակտիվությունն աննկատ չի մնացել Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների համար, որոնք Վաժայի հարցում արագ են գործել։ Հոկտեմբերի 16-ին ապագա «օրենքով գողին» բերման էին ենթարկել և հասկանալի բացատրել, որ Մոսկվայում նրան չեն սպասում, ինչից հետո արտաքսել են հետ՝ Իտալիա։ Դատելով նրանից, որ նորաթուխ «գողերի» թվում չկան նրանք, ում վաղուց «թագ» էին կանխատեսում, պետք է ենթադրել, որ «Օնիանի-Ջանգվելաձեի կլանը» սրանով չի սահմանափակվի և շարունակելու են թվային աճ գրանցել, որովհետև դեռևս զիջում են իրենց երդվյալ թշնամիներին։ Միայն 2013 թվականին՝ Երևանի «սխոդկայում»՝ արգելքի ընդունումից առաջ, «ընտանիք» էր մտել առնվազն 77 մարդ։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
