Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Նեպալ սահմանին

565
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ., 22:54
7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Նեպալ սահմանին

Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:33-ին (Երևանի ժամանակով ժամը 16:33-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է Նագչու քաղաքից 201 կիլոմետր հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։