Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

«Պատմական մեծ արժեք ներկայացնող լուսանկարի պատմությունը». Վահան Թումասյան

85
Այսօր, 02:06
«Պատմական մեծ արժեք ներկայացնող լուսանկարի պատմությունը». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ հավաքածուի՝ իրոք բացառիկ լուսանկարներից մեկն է, իսկ ինձ այն տրամադրողի կողմից ներկայացված պատմությունը անչափ հուզիչ է։
Լուսանկարն արվել է 1914 թ. Արթիկի գյուղերից մեկում, այդ օրերին այնտեղ գտնվող բանահավաքների կողմից:
Հանգուցյալի գլխավերևում կանգնածը կնոջ եղբայրն է՝ գյումրեցի հայտնի դարբին Ավետիքը, նրա ժառանգների կողմից էլ լուսանկարը ինձ է տրամադրվել:
Կարծում եմ կռահեցիք, որ եզն էլ երիտասարդ տարիքում մահացածին է պատկանել: Լուսանկարում եզան առկայության փաստը բացատրեցին նրանով, որ բանահավաքները պատահաբար անցնելիս նկատում են, որ դագաղից քիչ հեռու, տան բակում կանգնած եզան աչքերից արցունքների կաթիլներ են գլորվում, առաջարկում են եզանը բերել դագաղին մոտ և լուսանկարել։ Համաձայնում են և ստացվում է այս պատմական մեծ արժեք ներկայացնող լուսանկարը»։

Աղբյուրը`   Վահան Թումասյան