Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

Նունե Օհանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ

87
Այսօր, 22:12
Նունե Օհանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նունե Օհանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերն ու Նունե Օհանյանի դիմումը՝

1. Նունե Վրեժի Օհանյանին 2026 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-17-Ղ3-1)։

2. Նունե Վրեժի Օհանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։