«Այս պատերազմն ավարտելու համար պետք է ճնշում գործադրել ագրեսորի, այլ ոչ թե ագրեսիայի զոհի վրա». Լեհաստանի ԱԳՆ
![]() Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին քննադատել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը բարձր մակարդակի բանակցություններին՝ պնդելով, որ այս մոտեցումը թույլ է տալիս Ռուսաստանի առաջնորդին վերականգնելու իր միջազգային հեղինակությունը՝ առանց զիջումների գնալու Ուկրաինայի հարցում։ «Այս պատերազմն ավարտելու համար պետք է ճնշում գործադրել ագրեսորի, այլ ոչ թե ագրեսիայի զոհի վրա», - ասել է Սիկորսկին լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Վարշավայում Եվրոպական տնտեսական համայնքի անդամ պետությունների հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահին միջազգային կարգավիճակ շնորհելն ամրապնդում է իր վստահությունը սեփական դիրքորոշման նկատմամբ։ «Սա ամրապնդում է Պուտինի համոզմունքը, որ իր խաղաքարտերն ավելի ուժեղ են, քան իրականում են», - ընդգծել է նախարարը։ Սիկորսկին նշել է, որ Եվրոպան պահպանում է խաղաղության բանակցությունների վրա ազդեցության գործիքներ, այդ թվում՝ Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության և սառեցված ռուսական ակտիվների միջոցով։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
