Մակրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄԷ-ից և Բահրեյնից ամսական 200 հազար տոննա դիզվառելիքի մատակարարման շուրջ
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել Արաբական Միացյալ Էմիրություններից և Բահրեյնից ֆրանսիական շուկայի համար դիզելային վառելիքի ամսական մատակարարումների շուրջ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աղբյուրի խոսքով ԱՄԷ-ն և Բահրեյնը՝ յուրաքանչյուրն ամսական 100 հազար տոննա դիզելային վառելիք կմատակարարեն։ Le Figaro-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Մակրոնը Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվել էր հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին 95 հազար տոննա դիզելային վառելիք մատակարարելու շուրջ։ Մակրոնի շրջապատից լրատվամիջոցին հայտնել են, որ մոտ ապագայում ակնկալում են նաև Քաթարից դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը գտնվում է Պարսից ծոցի երկրներում։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
