Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ.

«Հետո չասեք՝ չեք իմացել»․ Գարեգին Միսկարյան

72
Այսօր, 13:48
«Հետո չասեք՝ չեք իմացել»․ Գարեգին Միսկարյան

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջին նկարում պատկերված է Հայաստանի մետաղական պաշարները, երկրորդում ջրային։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի մասին հանքարդյունաբերողների ֆորումում խոսեց Բաբկեն Թունյանը։ Ըստ այդ օրենքի՝ կառավարությունը էս բոլոր հանքերն իրավունք կունենա շահագործել առանց տեղի բնակիչների կարծիքը հաշվի առնելու։
Ես սրանից միայն մի հետևություն կարող եմ անել։
Իրական Հայաստանը այն Հայաստանն է, որտեղ կարողացել ես 29743 քկմ այնպես ապականել, աղտոտել, թունավորել, որ էդ տարածքը էլ ոչ մեկին հետաքրքիր չի՝ ոչ Ռուսաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային, ոչ Իրանին։ ԱՄՆ-ին էլ այնքան ժամանակ, քանի դեռ էստեղ եզակի հանածոներ կան։ Դրանք վերջանան, դրանց հետ էլ կվերջանան Իրական Հայաստանի վերջին հայերը։
Էս ա ՔՊ գաղափարախոսությունը՝ խաղաղության խաչմերուկ, որը ոչ մեկի խ***ն պետք չի՝ նույնիսկ հայերի։ Ու սա ձեր բոլորի աչքի առաջ է կատարվում ու ձեր լուռ համաձայնությամբ։ Հետո՝ չասեք, որ չեք իմացել, թե ինչ են անում»։

Հայաստանի մետաղական պաշարները
Հայաստանի մետաղական պաշարները
Հայաստանի ջրային պաշարները
Հայաստանի ջրային պաշարները