«Հորմուզի նեղուցի ստորջրյա մալուխները կարող են թիրախ դառնալ Իրանի համար»․ ԻՀՊԿ
![]() Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ լարվածության սրման դեպքում Թեհրանը կարող է նոր թիրախներ սահմանել՝ այդ համատեքստում հիշատակելով Հորմուզի նեղուցի ստորջրյա ինտերնետային մալուխները։ «Պատերազմի նոր փուլում կներկայացվեն նոր զինատեսակներ, և կհայտնվեն նոր թիրախներ... Հորմուզի նեղուցի հատակով անցնում են յոթ խոշոր մալուխներ, որոնցով փոխանցվում են համաշխարհային ինտերնետային տվյալներն ու առևտրային տեղեկատվությունը։ Մենք հիշեցնում ենք մեր հակառակորդին այս մասին, որպեսզի նա հաշվի առնի դա»,- Մոհեբիի խոսքերը մեջբերում է Fars-ը։ Ավելի վաղ CNN-ը՝ հղում կատարելով ամերիկացի զինվորականներին, հայտնել էր, որ Իրանի դեմ հարվածները վերսկսելու դեպքում ԱՄՆ-ն կարող է կիրառել իր զինանոցում առկա ամենահզոր ոչ միջուկային ռումբը, որը հայտնի է որպես «բոլոր ռումբերի մայր»։ Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ այդ սցենարի համար պատասխան միջոցներ է մշակել։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
