«Նրանք ազատվել են աշխատանքից՝ քաղաքական հայացքների պատճառով»․ Անդրանիկ Գևորգյան
![]() ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․ «Նիկոլ Փաշինյանը հրապարակում է արել, որ ՏԻՄ ընտրություններում այն թեկնածուներն ու ընտրողները, ովքեր կենթարկվեն ճնշումների, անպայման դիմեն իրեն։ Ի՞նչ տարբերություն՝ այս ՏԻՄ ընտրություննե՞րը, թե՞ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրությունները։ Այս վիդեոուղերձով հրապարակայնորեն նշում եմ այն անձանց, ովքեր ենթարկվել են ճնշումների և դուրս են մնացել աշխատանքից․․․ Նրանք ազատվել են աշխատանքից քաղաքական հայացքների պատճառով կամ ճնշվել են ղեկավարության կողմից, որպեսզի թողնեն իրենց աշխատանքը։ Աշխատանքից ազատվել են նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր ընդամենն արմատներով Տաշիրից են։ Վահագն Հովակիմյանին որ հարցնեք Կարինե Մուրադյանի մասին, ով 20 տարի աշխատել է ԿԸՀ-ում, նա ձեզ առավել մանրամասն կպատմի, Նիկոլ Փաշինյա՛ն»։ Տեսանյութում ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել է մի քանի մարդկանց լուսանկարներ, ովքեր ազատվել են աշխատանքից՝ «Ուժեղ Հայաստան»-ին աջակցելու համար։ Աղբյուրը` Անդրանիկ Գևորգյան |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
