«Իրանից մեծ քանակությամբ գազ ստանալ հնարավոր է, բայց լծակները Ռուսաստանի ձեռքում են»․ Տիգրան Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդյո՞ք հնարավոր է Իրանից մեծ քանակությամբ գազ ստանալ. հնարավոր է, բայց լծակները Ռուսաստանի ձեռքում են։ Իրան-Հայաստան գազատար խողովակը Գազպրոմի սեփականությունն է. իրանական ներմուծվող գազի ծավալի ավելացումը պետք է համաձայնեցվի Գազպրոմի հետ։ Կարելի է Իրանի տարածքով բերել թուրքմենական գազ (Swap եղանակով), բայց դարձյալ Հայաստան է մտնելու Գազպրոմին պատկանող խողովակով։ Երկարատև ծրագիր մշակելով կարելի է տեղադրել նոր խողովակ և Իրանից մեծ քանակությամբ գազ ստանալ, այդ դեպքում հետևյալ հարցերը կառաջանան. իրանական գազի հիմնական գնորդ Թուրքիան ու Իրաքը հազար խորանարդի համար վճարում են մոտ 300 ԱՄՆ դոլար և երրորդ երկրին զեղչի դեպքում կբողոքեն (հատկապես Թուրքիան)։ Մենք հիմա ռուսական գազը գնում ենք 177 դոլարով։ Առավել հավանական է, որ Իրանն ու Հայաստանը կանխիկ գործարքի փոխարեն ավելացնեն գազ էլեկտրաէներգիայի դիմաց բանաձևի ծավալը, որպեսզի փոխանակման գինը գաղտնի մնա։ Մնաց նաև երեք խնդիր. Իրանի գազի կալորիականության պակասը, ամերիկյան պատժամիջոցները և Իրան֊Ռուսաստան բարեկամական կապը»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
