Զելենսկին հայտնել է, որ Ռուբիոյի հետ առանցքային հարցեր են քննարկել
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ առարկայական զրույց է ունեցել։ «Խոսել եմ Մարկո Ռուբիոյի հետ, զրույցը եղել է առարկայական՝ այն հարցերի շուրջ, որոնք կարևոր նշանակություն ունեն։ Շնորհակալ եմ օգնության պատրաստակամության և հստակ դիրքորոշման համար։ Առաջինը՝ բալիստիկ հրթիռները որսալու համար նախատեսված միջոցներն են, որոնք անհրաժեշտ են մարդկանց կյանքերը պաշտպանելու համար։ Երկրորդը՝ ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումների մասին վաղ նախազգուշացման համակարգը, որը կենսական նշանակություն ունի։ Երրորդը՝ Starlink/Starshield-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, որը պետք է վերականգնվի։ Բնականաբար, այս ամենը տեղի է ունենում մեր այն դիվանագիտական ջանքերի ֆոնին, որոնք ուղղված են այս սարսափելի պատերազմին և մարդկանց շարունակվող սպանություններին վերջ դնելուն։ Պայմանավորվել ենք շուտով կրկին կապ հաստատել՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու համար»,- նշել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
