Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

Կոլումբիայում ապօրինի ոսկու հանքի փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել

657
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ., 11:12
Կոլումբիայում ապօրինի ոսկու հանքի փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել

Կոլումբիայի հարավ-արևմուտքում՝ ապօրինի ոսկու հանքավայրի փլուզման հետևանքով, առնվազն 14 մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին։

Փլուզումը տեղի է ունեցել Նարինյո դեպարտամենտի Սանտա Բարբարա դե Իսկուանդե համայնքի գյուղական տարածքում։ Տարածաշրջանի նահանգապետ Լուիս Ալֆոնսո Էսկոբարի խոսքով՝ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։

Տարածաշրջանի ղեկավարը համապատասխան նախարարություններին և Հանքարդյունաբերության ազգային գործակալությանը կոչ է արել արագացնել չկարգավորվող հանքարդյունաբերության օրինականացման գործընթացը՝ անվտանգության չափանիշները բարելավելու նպատակով։