Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ.

«Ուսումնասիրեք էդ տղամարդու հայրական ընտանիքն ու կհասկանաք, թե էդ վիճակը որտեղից է»․ Սոֆյա Հովսեփյան

97
Այսօր, 11:00
«Ուսումնասիրեք էդ տղամարդու հայրական ընտանիքն ու կհասկանաք, թե էդ վիճակը որտեղից է»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ բան ու գործ թողել խոսում եք երեկվա հայտնի բռնության տեսանյութի մասին, ապա ես էլ ասեմ. լո՞ւրջ սիրելի կանայք, դուք կարծում եք, որ ձեր դերը շատ քիչ է բռնարար տղամարդկանց գոյության հարցում, թե՞ այդպես հարմար է մտածել:
Ուրեմն նախ, մինչև այդ տղամարդը ամուսին դառնա, առնվազն մի 18+ տարիներ ապրում է ընտանիքում, որտեղ կան ծնողներ, իսկ դոմինանտ դերում ՄԱՅՐԸ...
Էդ նույն մայրը մեծացնում է համ թշվառ աղջիկ, հա՛մ թշվառ տղա:
Դաստիարակության ամբողջ բեռը վերցնում են իրենց ուսերին ու չեն հաղթահարում (խոսքս վերաբերում է լիարժեք ընտանիքներին):
Հիմա գամ էդ տեսանյութին. 2 կանայք՝ մեկը բացարձակ անԵՍ, մյուսը՝ անկառավարելի ու անչափելի ագրեսիվ վարքագծով ու բառապաշարով:
Սրանք երկուսն էլ ունեն կամ կունենան երեխաներ:
Քանի՞ % է հավանականությունը, որ չեն մեծանա թշվառ ու բռնարար...
Ասեմ, որ նվազագույն՝ գրեթե չկա...
Հիմա գնացեք ուսումնասիրեք էդ տղամարդու հայրական ընտանիքը ու կհասկանաք, թե էդ վիճակը որտեղից է:
Ասածս ինչ է. քանի դուք մենակ խոսում եք տղամարդու բռնությունից, բռնությունը միշտ շատանալու է:
Երբ կանգնեք ու ազնվություն ունենաք ու խոսեք բռնության պատճառ հետևանքների մասին ու քայլեր ձեռնարկեք ամբողջական՝ հայրերի ու մայրերի ինստիտուտ ստեղծելու վրա, էդ ժամանակ արդարացի կլինի ձեր պայքարը, թե չէ հիմա որքան խոսեք, բայց առարկայական բան չանեք, այնքան խորացնելու եք երևույթը: Միայն օրենքը չի օգնի, համալիր քայլեր են պետք ու խոսել երկուստեք բռնության մասին:
Հիմա անտեղի օրակարգեր մի լցրեք:
Էդ առաջին տիկնոջն էլ ասեք, որ դադարեցնի բռնությունը իր և իր ամուսնու կողմից ու նախ դառնա օրինակ:
Օրինակ իր աղջիկների կիսամերկ, անֆորմ կերպարները, արհեստական բանտիկների ամենօրյա ցուցադրությունը իմ աչքերի հանդեպ բռնություն է, չհաշված գաղափարական առումով: (իրենց չեմ հետևում, էլի դուք եք տարածում)
Ինչո՞ւ չի կանխում...
Ամուլսարն էլ սար է»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան