Փենթագոնի ղեկավարն Իսրայելում գաղտնի հանդիպել է Նեթանյահուի հետ
733
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ., 10:48
![]() Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը գաղտնի այցով մեկնել է Իսրայել և հանդիպում ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ Աղբյուրների տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել երեկ։ Հանդիպման մանրամասները չեն հրապարակվում։ Պարբերականը նշում է, որ Հեգսեթի այցի մասին տեղեկությունը հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի խորհրդարանական ընտրություններում Նեթանյահուի թեկնածությանն աջակցելուց հետո։ Ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 27-ին։ Բացի այդ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի բանակցությունների ֆոնին։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
