Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Չեմ կարծում, որ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ում»․ Վենս

633
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ., 10:19
«Չեմ կարծում, որ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ում»․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Որքանով ես գիտեմ, մենք Ուկրաինայի հետ որևէ պաշտոնական դաշինք չունենք։ Նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Ես չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում»,- 2Way-ին տված հարցազրույցում ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ Վաշինգթոնի և Կիևի շահերը «որոշ չափով տարբերվում են»։ Վենսը նշել է, որ Վաշինգթոնում կարծում են, թե Կիևը պետք է դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների ռմբակոծումը՝ հավելելով, որ ուկրաինացիների այդ գործողությունները «բարձրացնում են դիզելային վառելիքի գինը ամերիկացիների համար»։