Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայումն անվտանգություն չի բերի»․ Փեզեշքիան

420
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ., 23:12
«Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայումն անվտանգություն չի բերի»․ Փեզեշքիան

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայումը տարածաշրջանին անվտանգություն չի բերի, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ ռազմակայանների առկայությունը ոչ մի օգուտ չի բերել և չի բերի, փոխարենը՝ այն հանգեցրել է միայն լարվածության սրման, հակասությունների աճի և անկայունության», — ասել է Փեզեշքիանը՝ ըստ նրա գրասենյակի հաղորդագրության։
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ հիմնարար հակամարտություններ չունի, և Իրանը պատրաստ է խնդիրներն ու մարտահրավերները լուծել երկխոսության, փոխըմբռնման և տարածաշրջանային մեխանիզմների միջոցով։