Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ.

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորմանը»․ Լավրով

83
Այսօր, 20:36
«Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորմանը»․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման համար փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք վերլուծել ենք Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված չհրահրված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և վերահաստատել ենք մեր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը՝ այս արհեստածին ճգնաժամից դուրս գալու համար», - ասել է Լավրովը՝ Թեհրանում կայացած բանակցություններից հետո։