«ԱՄՆ-ն չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանակումն Ուկրաինայի հետ»․ Ռուբիո
406
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ., 20:00
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հերքել է այն տեղեկությունները, թե Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցվել է, և նախագահ Վլադիմիր Զելենսկիին հորդորել է «կենտրոնանալ» Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու վրա, հայտնում է Euronews-ը։ «Ոչ մի դադար չի եղել», — լրագրողների հետ զրույցում նշել է Ռուբիոն՝ անդրադառնալով Կիևից հնչած պնդումներին, թե ԱՄՆ-ը կարճ ժամանակով դադարեցրել էր ռուսական հրթիռային հարվածներին հակազդելու համար անհրաժեշտ հետախուզական տվյալների փոխանցումը։ «Նա (Զելենսկին), ինչպես և մենք, պետք է կենտրոնանա այս պատերազմին վերջ դնելու վրա», - ասել է Ռուբիոն։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
