Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի
![]() Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն անկարգությունների ֆոնին դեպարտամենտների պրեֆեկտներին հանձնարարել է մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանել։ «Խոսքը մասնակի պարետային ժամի մասին է»,- ասել է վարչապետը՝ անկարգությունների կապակցությամբ հրավիրված ճգնաժամային շտաբի նիստից հետո։ Նրա խոսքով՝ պրեֆեկտները միջոցառումները կիրականացնեն թիրախային եղանակով։ «Ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ կկազմի այն տարածքների քարտեզը, որտեղ կգործի այդ ռեժիմը։ Նպատակն է պաշտպանել ոչ միայն քաղաքացիներին, այլև առևտրային օբյեկտները»,- նշել է վարչապետը։ Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է արտակարգ դրություն հայտարարվել, սակայն այս պահին «մասնակի պարետային ժամ սահմանելու միջոցներն ավելի ընդունելի են»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ընդդեմ վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության նվազման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ի տվյալներով՝ մասնակիցների թիվը կազմել է 550 հազար։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
