Պետդեպը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին՝ իրավիճակի հնարավոր սրման մասին։ «Մերձավոր Արևելքում ներկայումս գտնվող ամերիկացիները պետք է առավել զգոն լինեն՝ անվտանգության ոլորտում բարդ իրավիճակի պատճառով։ Անհրաժեշտ է հաշվի առնել չվերթների հնարավոր չեղարկումները, օդային տարածքի փակումը և տրանսպորտային խափանումները»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։ Պետդեպարտամենտը նաև նշել է, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել տարածաշրջանի սահմաններից դուրս։ «Իրանը և նրան աջակցող խմբավորումները կարող են հարվածներ հասցնել արտերկրում ԱՄՆ-ի շահերին առնչվող այլ օբյեկտների կամ ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ կապված օբյեկտների, այդ թվում՝ ամերիկյան ձեռնարկությունների և այլ հաստատությունների»,- ասվում է հայտարարության մեջ։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
