«Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է». Վարուժան Գեղամյան
![]() Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ։ Այս առումով բավական է նայել, թե ադրբեջանական իշխանությունների մոտ ինչ պանիկա է առաջացրել հիջաբի արգելքի դեմ Թուրքիայում առկա հանրային բացասական կարծիքը, որպեսզի նկարագրածս առավել ակնհայտ լինի։ Միաժամանակ պետք է նշել, այս Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է բազմաթիվ հանգամանքների բերումով (այստեղ բավական է նշել նավթային ռեսուրսների կտրուկ նվազումն ու դրանից սպասվող նոր սոցիալ-տնտեսական ճգնաժամը արդեն առաջիկա տարիներին), ուստի առաջիկա տարիներին նման ճգնաժամերը միայն շատանալու են՝ դրդելով Ալիևներին արտաքին նոր թիրախների փնտրտուքի։ Վերլուծական այս ակնարկի իմաստը հետևյալն է. ◾️️️️️️️ Ադրբեջանը ամենազոր չէ, ինչպես մեզ փորձում են համոզել գրեթե ամեն օր Հայաստանում գործող ուժերը արդեն 6 տարի է, ◾️️️️️️️ Ադրբեջանի դեմ աշխատանքը, այդ թվում՝ նման խոցելիություններից օգտվելը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխիքներից, ոչ թե հակառակը, ◾️️️️️️️ Ադրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել։ Պարադոքսն այն է, որ վերջին կետը քաջ գիտակցում են նաև Ադրբեջանում, բայց ոչ Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր»: Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
