Իրանի ԱԳ նախարար Արաղչին Մակրոնին կոչ է արել ունկնդիր լինել հանրային պահանջին
![]() Պարոն Մակրոնը ինքն է իր համար այս իրավիճակը ստեղծել, երբ ԱՄՆ նախագահին հավաստիացրել է, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող վայրագությունները։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Արդեն ուշ է մեղքը բարդել պատերազմի վրա, որի հրահրմանը նպաստել են նրա նմանները։ Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է համապարփակ փոփոխություններ, այդ թվում՝ հավաքների ազատության ապահովում։ Լսե՛ք Ֆրանսիայի ապագային, պարո՛ն նախագահ»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հեռուստատեսային ուղերձով անդրադարձել է երկրում տեղի ունեցած անկարգություններին՝ հայտարարելով, որ խաղաղ ցուցարարների մտահոգությունները կապված են կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, որոնք, նրա խոսքով, պայմանավորված են Պարսից ծոցի հակամարտությամբ։ Նա նշել է, որ Ֆրանսիան չի մասնակցել այդ հակամարտությանը, սակայն կրում է դրա հետևանքները։
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
