Միլանում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
![]() Կյանքի թանկացումից և ծառայությունների որակից դժգոհ հարյուրավոր մարդիկ են հանգստյան օրերին մասնակցել Միլանի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին։ Ոստիկանություն է տեղափոխվել ավելի քան 200 մարդ, մեծ մասն անչափահասներ, հայտնում է RAI News 24-ը։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բախումները սկսվել են շաբաթ օրը։ Կիրակի կեսօրին Միլանի Մայր տաճարի հրապարակում՝ Պիացցա դել Դուոմոյում, ըստ լրատվամիջոցների գնահատականների, հավաքվել է մինչև 2 հազար մարդ։ Նրանց մեծ մասը սև հագուստով է եղել, ոմանք՝ գլխարկներով և դեմքները ծածկած։ Ցուցարարները կոտրել են խանութների և ռեստորանների ցուցափեղկերը, վնասել փողոցային նստարանները, աթոռներ և քարեր նետել, ինչպես նաև հրկիզել աղբամանները։ Ոստիկանությունը պատասխանել է հատուկ միջոցների և ջրցան մեքենաների կիրառմամբ։ Օրվա ավարտին իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում են լրատվամիջոցները, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մտադիր է այսօր խորհրդակցություն անցկացնել հասարակական կարգի պահպանման հարցերով։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
