Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է ներկայացրել
![]() Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը անկարգությունների ֆոնին հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել այն։ Այս մասին, հղում կատարելով Ելիսեյան պալատին, հայտնում է France Info-ն։ Ելիսեյան պալատում Մակրոնի որոշումը բացատրել են «ներկայիս իրավիճակում իրավապահ և հասարակական կարգի պահպանման ուժերի ղեկավարման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»։ Նախագահը Նունյեսին հանձնարարել է «հնարավորինս արագ ներդնել գործողությունների նոր մեթոդներ» և «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարզելու, թե ինչ թերացումներ են եղել իրավիճակը կանխատեսելու և անհրաժեշտ տեղեկություններ հավաքելու հարցում, որոնք հանգեցրել են բռնությունների»։ Նշենք, որ շաբաթ օրը Ֆրանսիայում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, մինչդեռ արհմիությունները ցուցարարների թիվը գնահատել են 800 հազար։ Փարիզում, Լիոնում, Մարսելում և այլ քաղաքներում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, թալան ու հրկիզումներ։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
