Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք

457
Կիրակի, 18 հոկտեմբերի, 2026 թ., 23:48
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, չնայած Ֆրանսիայում տիրող համատարած անհանգստություններին, կիրականացնի Պարսից ծոցի երկրներ նախատեսված այցը՝ քննարկելու վառելիքի հետ կապված իրավիճակը։
Հոկտեմբերի 19-ից 21-ը Ֆրանսիայի ղեկավարը կայցելի ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ և Կատար։
«Ես միջազգային մակարդակով մի շարք նախաձեռնություններ եմ ձեռնարկել՝ ապահովելու վառելիքի և գազի մատակարարումները, ինչպես նաև կարգավորելու իրավիճակը էներգետիկ շուկայում։ Վաղը առավոտյան ես կշարունակեմ այդ ջանքերը՝ մեկնելով Պարսից ծոցի երկրներ», - ասել է Մակրոնը՝ ազգին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կողմից։