«Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ելույթով հանդես եմ գալիս COP17-ի բացման արարողությանը»։ «Այսօր Երևանը դառնում է համաշխարհային երկխոսության և համատեղ պատասխանատվության կենտրոն։ Կենսաբազմազանությունը միայն բնության նկատմամբ պատասխանատվությունը չէ, այլ կյանքի, առողջության պարենային և ջրային անվտանգության կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության հիմքերից մեկն է»,- այս մասին իր ելույթի մեկնարկին նշել է Փաշինյանը։ «Բնության վիճակն անմիջականորեն անդրադառնում է մարդկանց կյանքերի վրա, իսկ էկոհամակարգերի խաթարումը կարող է խորացնել մեր հասարակությունների առջև ծառացած բազմաթիվ մարդահրավերներ, որոնք պահանջում են գիտական հենթի, քաղաքական կամքի, միջազգային համագործակցության և հասարակության լայն մասնակցության համադրում։ ՀՀ-ն ևս իր պատասխանատվությունն է ստանձնում այս ընդհանուր գործում։ Մեր բնական ժառանգությունը Սևանա լճից մինչև մեր անտառային ու լեռնային էկոհամակարգերը մեզ հիշեցնում են, որ բնության պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանք, պատասխանատու կառավարում և երկարաժամկետ մտածողություն։ Հայաստանը COP-17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու համաշխարհային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ։ Սերունդներ շարունակ մենք մեր քաղաքներն ու տնտեսությունը կառուցել ենք այնպես, կարծես բնությունը անսպառ ռեսուրս է, որը մենք կարող ենք կառավարել և ի վերջո՝ ամբողջությամբ ենթարկել մեզ, բայց բնությունը այդպես չի գործում։ Բնակավայրերը հեղեղող ջրհեղեղները, անտառները ոչնչացնող անտառները, էկոհամակարգերի շարունակական քայքարումը և տեսակների անհետացումը մեզ հիշեցնում ենմ ոև մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի առողջությունը անբա-անելի են միմյանցից։ Այս համոզմունքով առաջանորդվելով՝ Հայաստանտ Երևանում համախմբեց առաջնորդների և ոլորտների տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ ձևավորելու միասնական տեսլական և ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը։ Մեր ուղերձը հստակ է՝ կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում, իսկ ստանձնաժ պարտավորությունները պետք է ամրապնդվեն կոնկրետ քայլերով և շոշափելի արդյունքներով։ Այսօր մենք այդ ուղերձը բերում ենք COP-17՝ այն համատեղ գործողությունների վերածելու պատրաստակամությամբ»,- իր ելույթում ընդգծել է Փաշինյանը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Մենք ուզում ենք, որ Հայաստանում հանքարդյունաբերական շղթաները հնարավորինս երկարեն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5218:24
«Գյումրին սովորական քաղաք չէ»․ Վարդան Ղուկասյանի ուղերձը
6618:12
«Բյուջեի վերաբաժանումը միշտ էլ իշխանության առաջնահերթության ու գերատեսչությունների քաշային կարգի հարց է»․ Գոռ Մադոյան
9617:06
«Ստի, փուչ շոուների ճանապարհը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»․ Ոսկան Սարգսյան
7316:18
Փարիզում իրավիճակը կրկին լարվել է (տեսանյութ)
14315:48
«Գժանոց՝ բաց երկնքի տակ»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
12415:30
