«Եվրոպական խարույկահանդեսը կընդլայնի իր սահմանները». Արեգ Սավգուլյան
71
Այսօր, 16:30
Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշակերտական գունավոր հեղափոխություններ Եվրոպական խարույկահանդեսը կընդլայնի իր սահմանները՝ ընդգրկելով ոչ միայն Ֆրանսիան, Իտալիան, այլև Գերմանիան, Ավստրիան, Իսպանիան և այլ պետություններ։ Ներքին հուզումները կնպաստեն ազգային տրամադրությունների աճին, որն իր հերթին կվերածվի միջպետական կոնֆլիկտների և ի վերջո Եվրամիությունը կփլուզվի, որին այդքան «տենչում» է ՀՀ-ի բազմերանգ իշխանությունը միաժամանակ ձգտելով մնալ նաև ռուսական, թուրքական և հնարավոր և անհնարին բոլոր ազդեցության գոտիներում՝ անհույս կուրտիզանուհու լավատեսությամբ տեղավորվելով քաղաքական կուսաթաղանթի վերակնագնման վիրահատական սեղանին՝ ամենօրյա ռեժիմով։ Մինչդեռ ԹՐԻՓ-ի գործարկումը կզրկի ստերիլ միջավայրից և զանազան վեներական վիրուսների կենսաբազմազանությունը ներսից կքանդեն մեր ազգային անվտանգության համակարգը։ Դավադրապաշտական թեզերը հուշում են, որ եվրոպաական «աշակերտական» կրթական-սոցիալական շարժումների տարաբնույթ շերտերում թաքնված են և՛ ռուսների, և՛ ամերիկացիների մատնահետքերը։ ԱՄՆ-Ռուսաստան կոմպրոմիսը ուկրաինական հարցում ցանկացած իր կոնֆիգուրացիաներով Եվրոպական գերտերությունների սրտով չէ, որովհետև նրանք մեկուսացվում և ծաղրի առարկա են դառնում։ Թրամփը դժգոհում է Բայդենի վարչակարգի ժառանգությունից և որդեգրել է բեռնաթափման կուրս, իսկ Եվրոպան իրեն խաբված է զգում, որովհետև ինքը ռուս-ուկրաինական պատերազմի պաշտպանական 2-րդ գծում է և կարող է վերածվել պատերազմի բուն թատերաբեմի։ Կալինինգրադի շրջափական հայտարարությանը հետևած ռուսական արձագանքը բացել ողջ զինանոցի (այդ թվում ատոմային) Պանդորայի արկղը, փաստում է վերոնշյալի մասին։ Հայաստանում իշխանափոխությունը կարող լինել վարկյանների հարց և դա կախված է և՛ ներքին, և՛ առավելապես արտաքին գործոններից։ Օրվա կուրսով ռուսամետ ՔՊ-ականները այնքան արագ են ուրանում իրենց կողմնորոշումը, որ արտաքին գործընկերները հանդիպումների ժամանակ անկաշկանդ հարցնում են դուք այսօր ավելի կոնկրետ այս պահին ի՞նչ կողմնորոշում ունեք։ Հ.Գ. Հայաստանում աշակերտական գունավոր հեղափոխությունը կսկսվի կրկին Գյումրիից Ընկեր Մարգոյի և Վարդանիկի միջև ծագած ֆոլկլորային կոնֆլիկտից։ Գոտեպնդվեք ընկերներ»: