«Այն, ինչ կատարվում է Ֆրանսիայում և Իտալիայում, ստիպում է կրկին մտածել լիբերալ արմատական կառավարման արդյունավետության մասին». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպական «ժողովրդավարները» շուրջ երկու տասնամյակ քննադատում են Ռուսաստանին, ազատության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ու լիբերալ արժեքաբանությունից հրաժարվելու, դեպի ավտորիտարիզմ հետընթացի համար: Այդ նույն «ժողովրդավարները», ողջունում ու փառաբանում էին ելցինյան վարչակարգը 1990-ական թթ., որն ընտրել է երկրի ժողովրդավարացման ուղին: Այդ գործընթացի արդյունքը քաոսն էր, թալանը, հանցագործ աշխարհի կողմից պետական մարմինների վրա վերահսկողության սահմանումը, ազգամիջյան արյունահեղությունները և այլն: 2000-ականն թթ. սկզբներից, Պուտինի իշխանության գալուց հետո էականորեն փոխվեց քաղաքական համակարգը: Լավ է դա, թե վատ, քննարկելն անիմաստ է, կուսակցական դիրքորոշում է: Բայց այն ինչ կատարվում է այսօր Ֆրանսիայի, Իտալիայի և ԵՄ մյուս պետությունների քաղաքներում, ստիպում է կրկին մտածել լիբերալ արմատական կառավարման արդյունավետության մասին: Ափսոս էր Ֆրանսիան, լավ է, որ դը Գոլը չի տեսնում իր երկրի այս խայտառակ վիճակը: Իսկ ԵՄ բարձրագույն մարմնի Եվրոպական խորհրդի նիստում Զելենսկին պահանջում է 70մլրդ. -ից ավելին, զգուշացնելով, որ հակառակ դեպքում 20 մլն. ուկրաինացիներ կհեղեղեն եվրոպական քաղաքները: Մի կողմից սոցիալական բունտի վտանգն է և աֆրոասիական մահմեդական էմիգրանտների ավերիչ ալիքը, մյուս կողմից Զելենսկու սպառնալիքները: Ինչպես հայ պոեզիայի դասականն էր ասում ջրի և հրի արանքում ...»: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
