«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան
![]() ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր ելությում նկատել է, որ այն 30 մլն դոլարը, որը Հայաստանի կառավարությունը ծախսում է միջոցառումներից մեկի վրա, կարելի էր ուղղել Գյումրիում ժամանակավոր տնակներում ապրող հազարավոր ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը։ Կարապետյանը նաև հայտնել է գործարար Սամվել Կարապետյանի կողմից Գյումրիին արված նվերի մասին։ Նրա խոսքով՝ Քըրք Քըրքորյանի փողոցը, որը նա անվանել է առաջին փողոցներից մեկը, որով անցնում են քաղաք ժամանող զբոսաշրջիկները, ամբողջությամբ կբարեկարգվի միջազգային չափանիշներին համապատասխան։ Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ նորոգումից հետո փողոցը կդառնա աշխույժ զբոսաշրջային գոտի։ Նա ընդգծել է, որ դաշինքի ներկայացուցիչները Գյումրի են եկել ո՛չ նախընտրական քարոզարշավի համար․ ընտրություններն արդեն ավարտվել են, և, ինչպես հայտարարել է Կարապետյանը, այժմ իրենք ցանկանում են աջակցել քաղաքին և նրա համար ինչ-որ օգտակար բան անել։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
