Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստում է Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպման առաջարկ։ Կա տարբերակ այն անցկացնել Միացյալ Նահանգներում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ։ Ուկրաինայի առաջնորդը այս մասին հայտարարել է լրագրողների հետ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, տված մեկնաբանության մեջ։ Ըստ Զելենսկու, քննարկվում են նաև այլ վայրեր։ Ամերիկյան կողմը հիմնականում առաջարկում է Մերձավոր Արևելքը, մասնավորապես՝ Միացյալ Արաբական Էմիրությունները կամ Սաուդյան Արաբիան։ «Միացյալ Նահանգները աշխատում է այս ուղղությամբ։ Նրանք ունեն եռակողմ հանդիպման առաջարկ։ Այս հանդիպումը կարող է տեղի ունենալ նաև Մերձավոր Արևելքի որևէ երկրում. Միացյալ Նահանգները միշտ խոսում է ԱՄԷ-ի կամ Սաուդյան Արաբիայի մասին։ Ավելին, հանդիպումը կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգներում՝ G20-ի հանդիպման ժամանակ», - ասել է Ուկրաինայի նախագահը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
