ԵԱՀԿ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
![]() Պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այդ մասին նշված է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը: «Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
