«Բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են, որ մենք պատրաստակամ ենք մասնակցելու ԹՐԻՓՓ-ին». Լավրով
![]() Լավրովը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին մասնակցելու Թրամփի երթուղուն «Մենք դեռևս որևէ խնդրանք չենք ստացել այս նախագծին՝ Դոնալդ Թրամփի տրանսպորտային երթուղուն մասնակցելու վերաբերյալ։ Սակայն բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են մեր պատրաստակամության և հնարավորությունների մասին», - ասել է Լավրովը։ Նախարարը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ Վաշինգթոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է մասնակցելու տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերին։ Նա նշել է, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը գործում է Հայաստանում՝ որպես Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի մաս։ Ռուսական կողմը ծանոթ է համապատասխան ենթակառուցվածքներին և զբաղվում է դրանց պահպանմամբ։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
