Ստամբուլում աճում է ջրհեղեղի զոհերի ու անհետ կորածների թիվը
451
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2026 թ., 20:30
![]() Ստամբուլում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 4-ի։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ևս 5 մարդ անհետ կորած է համարվում: Կա 7 հոսպիտալացված: Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտարարել է, որ քաղաքում վերջին 84 տարվա ընթացքում ամենաուժեղ անձրևներն են գրանցվել։ Որոշ շրջաններում տեղացել է ավելի քան 260 մմ անձրև։ Իշխանությունների տվյալներով՝ գրանցվել է ջրհեղեղի 1277 դեպք, ինչպես նաև 15 սողանք և ջրի տակ մնացած մարդկանց 47 դեպք։ Հորդառատ անձրևները ողողել են տներ, բիզնեսներ, ճանապարհներ և ստորգետնյա անցումներ։ Որոշ շրջաններում խափանվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը։ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փրկարարները տարհանել են ջրհեղեղի գոտիներում մնացած ավելի քան 2700 մարդու։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
