««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով
![]() Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության գագաթնաժողովից հետո։ «Կցանկանայի հիշատակել Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած «3+3» ձևաչափը՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, ինչպես նաև Ռուսաստան, Թուրքիա և Իրան։ Մենք մի քանի անգամ հանդիպել ենք, և այժմ սպասում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն, թե ով է հաջորդը հյուրընկալելու այս խմբի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ «Կարծում եմ՝ առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում։ Դա ճիշտ կլիներ»,- հավելել է նա։ «Ես այս ձևաչափը հիշատակում եմ, քանի որ այն իսկապես համապարփակ է և նվիրված չէ որևէ առանձին նախագծի, որը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանային համատեքստից դուրս։ Այդ պատճառով մենք ակտիվորեն աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափին»,- հայտարարել է Լավրովը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
