Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

Լավրովը Բաքվում հանդիպել է Ֆիդանի հետ

318
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2026 թ., 15:24
Լավրովը Բաքվում հանդիպել է Ֆիդանի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

«Կարծիքներ են փոխանակվել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ՝ առանցքային երկկողմ նախագծերի իրականացման ընթացքի շեշտադրմամբ», — նշել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։

Նախարարները վերահաստատել են միջազգային ասպարեզում գործողությունների համակարգման կարևորությունը, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորմանը նպաստելու հարցում։