«ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն գիտեն Կալինինգրադի մարզը մեկուսացնելու փորձերի հետևանքների մասին»․ ՌԴ ԱԳՆ
![]() ՆԱՏՕ-ում և Եվրոմիությունում գիտեն Կալինինգրադի մարզը մեկուսացնելու ցանկացած հնարավոր փորձի հետևանքների մասին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է։ Համապատասխան ազդակները փոխանցվել են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։ Նրանք պատկերացնում են, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Կալինինգրադի մարզը մեկուսացնելու և նրա կենսապահովման համակարգի բնականոն գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ», - ասել է նա։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել էր, որ դաշինքը Ռուսաստանից նախազգուշացում է ստացել, որ Կալինինգրադի մարզի շրջափակման փորձերի դեպքում Մոսկվան պատրաստ է օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը։ Ինչպես նշել է ռազմական դաշինքի ղեկավարը, ռուսական նամակին ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն իրեն անվանել է «պաշտպանական դաշինք»։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
