«Ադրբեջանին վնաս հասցրած Հայաստանի նախկին իշխանությունները պատիժ չեն կրել»․ Ալիև
![]() «Հայաստանի նախկին իշխանություններն ու այն նախագահները, որոնք վնաս են հասցրել Ադրբեջանին, մինչ օրս արժանի պատիժ չեն կրել»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում։ Նրա խոսքով՝ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ միջազգային ոչ մի կառույց աջակցություն չի ցուցաբերել Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանն օգնություն է ստացել»։ Նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորման նպատակով 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ձևական բնույթ էր կրում։ «Հայաստանի նախկին ղեկավարությունը, երկրի բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց կողմնակիցները՝ այդ ռազմական հանցագործներնը, մինչ օրս արժանի պատիժ չեն կրել», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
